Անդրիս Նելսոնս
Անդրիս Նելսոնս լատիշ․՝ Andris Nelsons | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1978[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | դիրիժոր |
Ամուսին | Կրիստինե Օպոլաիս[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | andrisnelsons.com |
Andris Nelsons Վիքիպահեստում |
Անդրիս Նելսոնս (լատիշ․՝ Andris Nelsons, նոյեմբերի 18, 1978[1][2][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), լատվիացի և ամերիկացի դիրիժոր, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրեն, Լայպցիգի Գևանդհաուզի կապելմայստեր[7].
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 18-ին , Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, երաժիշտների ընտանիքում[8]։ Նրա մայրը Լատվիայում հիմնել է վաղ ժամանակների երաժշտության առաջին անսամբլը, իսկ հայրը երգչախմբի դիրիժոր էր, թավջութակահար և երաժշտության ուսուցիչ[9][10]։ Երբ տղան հինգ տարեկան էր, մայրը նրան տարել է Վագների «Տանհոյզեր» օպերայի ներկայացմանը, որն Անդրիսի վրա հսկայական տպավորություն է գործել։ Դեռ մանուկ հասակում Նելսոնսը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 12 տարեկանից՝ նաև փողհարել։
2003 թվականին դարձել է Լատվիայի ազգային օպերայի գլխավոր դիրիժորը և չորս տարի վարել է այդ պաշտոնը, այնուհետև նվագավարության և երգչախմբավարության դասեր է վերցրել Ալեքսանդր Տիտովից, Մարիս Յանսոնսից, Յորմա Պանուլայից։
2006—2009 թվականներին ղեկավարել է Հյուսիսարևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, 2008-ին՝ Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախումբը։ Ելույթ է ունեցել Լյուցեռնի ամառային և Բայրեյթի երաժշտական փառատոներում։
2013 թվականի մայիսի 16-ին նշանակվել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Արդեն մի շարք նվագախմբային կատարումներ է ձայնագրել։ Հիշարժան են հատկապես Իգոր Ստրավինսկու, Պյոտր Չայկովսկու, Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունների նրա ինքնատիպ ու տպավորիչ մեկնաբանություն-մատուցումներով ձայնագրությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135471206 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ BSO music director Andris Nelsons and Kristine Opolais have divorced — 2018.
- ↑ https://www.nmz.de/kiz/nachrichten/andris-nelsons-bekommt-den-glashuette-original-musikfestspielpreis-2016
- ↑ «Андрис Нельсонс назначен музыкальным директором бостонского оркестра». [Latvia.eu] (ռուսերեն). 2013 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Deutsche Welle (www.dw.com). «Суперстар из Латвии: Андрис Нельсонс о своем романе с Вагнером | DW | 16.08.2010» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Wayback Machine». 2008 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Conductor savors ties with Jansons - Pittsburgh Tribune-Review». 2008 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիս Նելսոնս» հոդվածին։ |
|